Իսպանիան ինքնուրույն կորոշի՝ դիմի՞ արդյոք Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդին, թե՞ ոչ: Ինչպես հաղորդում է РБК-ն, այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Իսպանիան պետք է կողմնորոշվի՝ բանկային համակարգի վերակառուցման համար անհրաժեշտ միջոցների ծավալի հետ կապված: Միևնույն ժամանակ Եվրոպան պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնելու և անհրաժեշտության դեպքում միջոցներ հատկացնի:
Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել, որ Գերմանիայի իշխանություններն Իսպանիային կոչ են անում կիրառել EFSF–ի ռեսուրսները՝ բանկային համակարգի խնդիրների լուծման համար:
Այս կերպ Գերմանիան ցանկանում է կրճատել պարտքային ճգնաժամի տարածման հավանականությունն Իտալիայի և Իսպանիայի վրա` եվրոգոտուց Հունաստանի հավանական հեռանալու դեպքում։