Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Իսրայելին զգուշացրել է հարձակում չգործել իսլամական հանրապետության դեմ:
«Ցանկացած չմտածված գործողություն ընդդեմ Թեհրանի կհարվածի Իսրայելին»,- նախազգուշացրել է իրանցի առաջնորդը` ելույթ ունենալով Մուսավի Խոմեինիի մահվան տարելիցի ժամանակ:
Ալի Համենեիի կարծիքով` սիոնական պաշտոնական դեմքերը վախեցած են, ինչպես երբևէ, և դրանով են պայմանավորված նրանց խոսակցությունները Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին:
«Իրանական միջուկային զենքի խնդիրը հորինված է և ուռճացված Արևմուտքի կողմից, որն այս կերպ փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ԱՄՆ-ի և Եվրոպայի խնդիրներից: Այս խնդիրը սուտ է»,- նշել է Համենեին:
Նա զգուշացրել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները «չեն կասեցնի երկրի առաջընթացը, այլ միայն կավելացնեն Արևմուտքի հանդեպ ատելությունն իրանցիների սրտերում”»: