Հարյուրավոր ոչխարներ, որոնք ընկել են տրանսպորտային վերին հանգույցով երթևեկող բեռնատարից, Մելբուռն քաղաքի ավտոմայրուղու վրա կոլապս են առաջացրել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով,որ բեռնատարի վարորդը չի կարողացել վերահսկել մեքենան և այն կտրուկ թեքվել է, ինչի հետևանքով կենդանիները թափվել են ներքևի մայրուղի:
«Ոչխարային անձրևն» ավտոմեքենաների շղթայական բախման պատճառ է դարձել, քանի որ վարորդներն անակնկալի են եկել և կտրուկ արգելակել, որպեսզի կենդանիները չընկնեն իրենց մեքենաների վրա: Բեռնատարում եղել է 400 ոչխար:
Մելբուռնի ոստիկանության տվյալներով` բազմաթիվ ոչխարներ սատկել են կամ ստացել վնասվածքներ, իսկ վարորդներից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել: