Երեկ` փետրվարի 2-ին, նավթի գները միջազգաին շուկաներում դարձյալ աճել են: Հիշեցնենք, որ նախօրեին որոշ շուկաներում դրանք աճել էին, որոշներում` նվազել, իսկ դրանից առաջ կտրուկ աճ էին գրանցել` Եգիպտոսի իրադարձություններով պայմանավորված:
Այս անգամ ևս գների աճը պայմանավորվել է Եգիպտոսում տեղի ունեցող բախումներով` չնայած նրան, որ ԱՄՆ նավթի գնահատված պաշարները աճել են:
Մարտ ամսվա ֆյուչերսների գինը Brent Crude Oil մարկայի նավթի համար Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում աճել են 0.6 դոլարով` կազմելով 102.34 դոլար 1 բարելի դիմաց:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մարկայի թեթև նավթի գինը աճել է 0.09 դոլարով` կազմելով 90.86 դոլար 1 բարելի դիմաց:
Եվ սա այն բանից հետո, երբ ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթվա ընթացքում (հունվարի 23-28-ը) աճել են 2.59 միլիոն բարելով կամ 0.8%-ով` կազմելով 343.16 միլիոն բարել:







































