Մասաչուսեթսում կինն իր այգում հուզում է նկատել և որոշել է պարզել, թե ինչ է կատարվում: Ի զարմանս իրեն, հայտնաբերել են 3 կտուցով փոքրիկ երկգլխանի թռչուն:
Կարդինալ տեսակի թռչունը հայտնաբերվել է Նորթամփթոն քաղաքում, տանտիրուհի Էփրիլ Բրիթի կողմից: Թռչունների նկատմամբ մեծ սեր տածող կինը ապշել է, քանի որ իր կյանքում նման բանի չի հանդիպել:
Լուսանկարելով թռչունին՝ նա մի քանի ժամով հեռացել է, իսկ վերադառնալիս նրան գետնին ընկած տեսել: Նա թռչունին դրել է ծառի վրա, որպեսզի կատուները չուտեն, սակայն հաջորդ առավոտյան թռչունն անհետացել էր: Կինը մտավախություն ունի, որ թռչունը չի ապրի: Նա հույս ունի գտնել նրան և խնամել: Մասնագետների կարծիքով՝ թռչունի ապրելու շանսերն աննշան են:
Կարծիք կա, որ թռչունի ձևափոխության պատճառը հավանաբար եղել է հղիության ժամանակ մայր թռչունի մոտ սննդի պակասի կամ տրավմայի ենթարկվելու հետևանք: