Sunday, 05 05 2024
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ

Գեներալի՝ միլիոններ «քցող» հրեա «բարեկամը» և 55 հայ տուժողները

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ծնված, ազգությամբ հրեա, 35-ամյա Ներինա Ներյայի Պինխասովան, որն այժմ Հայաստանի քաղաքացի է, բազմազավակ մայր, հավանաբար որոշել է «քցելը» արհեստ դարձնել. մի անգամ՝ 2006-ին, դատապարտվելով խարդախության համար, դեռ պատիժը ամբողջությամբ չկրած, վաղաժամկետ դուրս է եկել բանտից, շարունակել իր հանցավոր գործունեությունը և «տուդա-օբրատնը» տոմսով, հղի վիճակով վերադարձել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այս հրեուհու գործունեությունը չի կարելի մանր-մունր խարդախություն համարել. նա «կռուպնի» թվերով է աշխատել, իսկ դրա հաջողությունն ապահովելու համար ընդամենն աշխատել է գովազդել ՊՆ-ում ազդեցիկ գեներալ բարեկամ ունենալու հանգամանքը և իր «մեծ դիապազոնը»՝ ՊՆ-ից էժան բնակարաններ ձեռք բերելու հարցում: Բայց սա նրա գործունեության միակ ուղղությունը չի եղել. Պինխասովան նաև «էժան» կենցաղային մեծաքանակ ապրանքներ «մատակարարելու փեշակ» է ունեցել, հարմար տեղ ծառայության դասավորելու «ընդունակություն», նաև կարողացել է ուրիշից մեծ գումարների ոսկեղեն վերցնել: Բոլորը գոնե սկզբում հավատացել են նրան… արդյունքում` 55 խաբված հայերի, այդ թվում՝ ՊՆ աշխատակիցների մի ամբողջ բանակ է ձևավորվել: Բարեբախտաբար և հավանաբար, նրանցից ոմանք մի քիչ վաղ են կռահել, որ ինչպես ասում են` «քյաչալը ճար ունենար իր գլխին ճար կաներ», Պինխասովան վարձով տան փոխարեն իր տունը կունենար, և իրենց տված գումարը հետ են պահանջել:

Այժմ՝ բուն գործի մասին. Պինխասովան, ազատազրկման վայրից վաղաժամկետ դուրս գալուց հետո, 2007-ի նոյեմբերից իր ծանոթների շրջանում ներկայացել է որպես ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ Միքայել Հարությունյանի մոտիկ ազգական և խոստացել, որ նրա օգնությամբ և թույլտվությամբ ՊՆ բնակարանային ֆոնդից, շուկայականից բավականին ցածր գներով կարող է բնակարաններ «դասավորել» ցանկացողների համար: Այդ հանգամանքը գովազդելու գործը սկզբում իր վրա է վերցրել Պինխասովայի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Արկադի Գ. Թորոսյանը և այդ մասին տեղեկացրել իր մտերիմ ընկերոջը` ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատար Արայիկին: Վերջինս միանգամից 3 բնակարան ձեռք բերելու ցանկություն է հայտնել և Պինխասովային փոխանցել 23.000 դոլար: Բայց շատ արագ բացահայտելով, որ իրեն խաբում են՝ հետ է վերցրել տված գումարը: Արմեն Ռ. Սարգսյանին Պինխասովան խոստացել է ՊՆ շահագործումից դուրս գրված մարդատար ավտոմեքենա ձեռք բերել, ինչպես նաև էժան գնով տուն հատկացնել, որոնց դիմաց նրանից ստացել է 9950 ԱՄՆ դոլար, այնուհետև, տուժողի պահանջով, հետ է վերադարձրել 3950 դոլարը: Ավելի ուշ, Արմեն Սարգսյանին խնդրել է նրան պատկանող 520.000 դրամի ոսկեղենը գրավ դնել՝ հետո վերադարձնելու պայմանով, որը սակայն չի կատարել: Այդ ընթացքում Պինխասովան ծանոթացել է զորամասերից մեկի գաղտնի մասի պետ, ենթասպա Անահիտ Ա. Քոչարյանի հետ և իր հնարավորությունների մասին տեղեկացնելով՝ նրանից պարտքով վերցրել է 2500 դոլար: Նրա միջոցով էլ՝ իր թակարդն է գցել նրա ծառայակից ծանոթներին՝ նույն զորամասից շտաբի պետի տեղակալ Սուրենին, ավելի ճիշտ` նրա աներ Սամվել Հ. Բաբայանին (68.000 դոլարի չափով), հատուկ աշխատանքների արտադրամասի պետ, կապիտան Գալուստին (8000 դոլար. հետո վերադարձրել է), տեխնիկ-օպերատոր Լաուրա Հ.-ին (13.500 դոլար), նրա քույր Սվետլանային (11.500 դոլար), ֆինանսական մասի պետ Լաուրա Խ.-ին (5000 դոլար. վերադարձրել է), սպա Արմենին (3000 դոլար, որը ևս տվողի պահանջով վերադարձրել է), տեխնիկ Սևակին (նա գումարը չի տվել, մինչև բնակարանը չտեսնի), ֆինմասի հաշվապահ-գանձապահ Մարիին (4000 դոլար. վերադարձրել է), թիկունքի գործավար Անուշին (5000 դոլար. վերադարձրել է), պահպանման և սպասարկման դասակի հրամանատար Նորայրին (6400 դոլար. վերադարձրել է):

Անահիտ Քոչարյանը էժան բնակարանների մասին հայտնել է նաև մեկ այլ զորամասի իր մտերմուհի՝ Քրիստինեին, նա էլ ուրիշ զորամասի սպա՝ իր ծանոթ Վահագնին: Վերջինիս ևս գայթակղել է առաջարկը, և նա Ա. Քոչարյանի միջոցով Պինխասովային է փոխանցել 11.000 դոլար, իսկ Քրիստնեն՝ նույն նպատակով՝ 4400 դոլար: Հաջորդ տուժողը Վահագնի ընկեր Արսենն է, որը 10.000 դոլար է փոխանցել Պինխասովային, նաև՝ տղաների ծանոթ Զավենը: Վերջինս 16.000 դոլար է տվել Ն.Պինխասովային, որից 13.000 -ը՝ իր իսկ բնակարանի և 3000-ը՝ Արսենի բնակարանի համար: Հետո երեքով իրենց բնակարանների հարցն արագացնելու համար ևս 6000 դոլար «մաղարիչ» են տվել, հետո 36.000 դոլար հետ պահանջել ու ստացել: Ջանիբեկ Ազատյանից էլ Պինխասովան 47.000 դոլար է հափշտակել՝ նրա որդու զինծառայությունը ոստիկանության զորքերում «դասավորելու», այնուհետև հիվանդության պատճառով ծառայությունից ազատելու և ՊՆ բնակֆոնդից էժան բնակարան տալու համար:

Այդ և այլ անձանց խաբելու, խոշոր չափերի խարդախությունների համար, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատաքննությամբ Ներինա Պինխասովային դատապարտել է ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ (առանձնապես խոշոր չափերի խարդախությունների, խարդախությունների փորձի համար), որը ներառում է նաև այս հրեուհու նախկին դատվածության չկրած մասը: Պատիժ նշանակելիս դատարանը մեղմացնող հանգամանքների շարքում հաշվի է առել ամբաստանյալի՝ անկեղծորեն զղջալը, վնասները մասամբ վերականգնելը, հանցանք կատարելու պահին հղի լինելը և խնամքին գտնվող չորս` մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը, որոնցից մեկը մանկահասակ է և նրա հետ գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Դատարանը պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը: Իսկ տուժողներին իրավունք է վերապահել քաղաքացիական հայցով դիմել դատարան: Սակայն ոմանց վերաքննիչ բողոքով դատական ակտը բեկանվել է և գործն ուղարկվել ստորադաս դատարան՝ նոր քննության: Բողոքաբերները, ի թիվս այլ հիմնավորումների, նշել են, որ դատավճիռը չի բխում գործի հանգամանքներից: Դատարանին անհայտ են մնացել այն փաստերը, որոնք նախաքննության մարմնի պատճառով անտեսվել կամ չեն գնահատվել: Անահիտ Քոչարյանը, որը նախաքննության սկզբում ներգրավված է եղել որպես մեղադրյալ, առանց որևէ հիմքի հետո դարձել է տուժող, մինչդեռ նա, ինչպես նաև Պինխասովայի հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Ա. Թորոսյանը, Ա. Սարգսյանն են մի շարք տուժողների տեղեկացրել ՊՆ բնակֆոնդից բնակարաններ տրամադրելու հնարավորության մասին: Տուժողներից ոմանք դա գնահատում են որպես կազմակերպված խմբի կողմից համաձայնության արդյունքում կատարված հանցագործություն: Մինչդեռ գործով որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա այս անձինք ներգրավվել են որպես տուժողներ, անտեսվել են մի շարք տուժողների ցուցմունքներ, արդյունքում դատարանին անհայտ են մնացել այնպիսի հանգամանքներ, որոնք հաստատում են, որ Ն. Պինխասովան իր հանցագործությունը կատարել է կազմակերպված խմբի միջոցով: Ուստի բողոքողները պահանջել են ավելի խիստ պատժի դատապարտել Պինխասովային և բավարարել նաև քաղհայցի պահանջները, որոնք պատճառվել են հանցագործության արդյունքում: Վերաքննիչը բողոքները մասամբ է բավարարել, դատական ակտը բեկանել է և ուղարկել հետ՝ նույն դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում