Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 6-ին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Քլինթոնն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Աբդուլաևը հավելել է, որ այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարածաշրջանում տիրող իրավիճակին, քաղաքական գործընկերությանը, էներգետիկ ոլորտում համագործակցությանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող և այլ հարցեր: