Իր սկանդալային բացահայտումներով հայտնի Wikileaks կայքը նոր տեղեկություններ է հաղորդել 2001-ի սեպտեմբերյան ահաբեկչության հետաքննության մասին:
Պարզվում է՝ 2001-ի օգոստոսին Քաթարի 3 քաղաքացիներ՝ Մեշալ Ալ-Հաջրին, Ֆահադ Աբդուլլան և Ալի Ալ-Ֆեհայիդը, ժամանել են ԱՄՆ և տեղորոշում անցկացրել Նյու Յորքում ու Վաշինգտոնում:
Այնուհետև նրանք ուղևորվել են Լոս Անջելես, որտեղ նրանց հյուրանոցային համարներում հետագայում հայտնաբերվել են ահաբեկչությունների իրականացման օդանավերի անձնակազմերի մասին տեղեկություններ:
Այնուհետև նրանք Լոնդոնով վերադարձել են հայրենիք, և ներկայումս նրանց գտնվելու վայրն անհայտ է:
Ամերիկյան իշխանությունների անանուն մի աղբյուր հետագայում հայտնել է, որ հատուկ ծառայությունները հետևել են նրանց գործողություններին, սակայն մեղադրանքներ հնարավոր չի եղել ներկայացնել: