Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կառուցվելու է նոր և վիթխարի մզկիթ, որը պետք է տեսանելի լինի քաղաքի յուրաքանչյուր վայրից.
«Ներկայումս Ստամբուլում կառուցվում են 4-5 մզկիթներ, որոնց կառուցումն ավարտվելու է մոտ ժամանակներս: Դրանից հետո Չամլըջայի հեռուստաաշտարակի մերձակայքում կսկվի վիթխարի մզկիթի կառուցումը: Մզկիթի տարածքը կազմելու է 15,000 քառակուսի մետր: Մզկիթի նախագծման աշխատանքներն ավարտվել են վերջին շաբաթներին, և ես կարծում եմ, որ մզկիթի կառուցումը կսկսվի երկու ամսից»: