Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի և Լատվիայի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Անդրիս Բերզինշը Ռիգայում ստորագրել են կրկնակի հարկումից խուսափելու մասին արձանագրություն: Բացի այդ, նրանք ստորագրել են վրաց-լատվիական տնտեսական հարաբերությունների խորացման մասին համաձայանգիր:
Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լատվիան ու Վրաստանն ունեն տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ, իսկ Անդրիս Բերզինշը հայտարարել է, որ սա Սաակաշվիլիի երրորդ լատվիական այցն է, ինչն ակնհայտորեն վկայում է նրա մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են ամենաբարձր մակարդակով:
Նա հավելել է,որ Լատվիան աջակցել և աջակցելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Այդ կապակցությամբ Սաակաշվիլին նկատել է, որ Վրաստանի համար Լատվիան լավ օրինակ է ծառայում, քանի որ հանդիսանում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Լատվիա է ժամանել երեկ: