Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է Ստամբուլում անցկացնել «Սիրիայի բարեկամների» խմբի ևս մեկ հանդիպում: Այս մասին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան աշխատանքներ է տանում նոր հանդիպման նախապատրաստման ուղղությամբ և հուսով է, որ դրանում կգրանցվեն ավելի արդյունավետ արդյունքներ, քան նախորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի սկզբին, և որում ընդդիմադիր Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչվել էր սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում Թուրքիայի կողմից «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման անցկացումը հարուցել էր Իրանի խոր դժգոհությունը, որը հայտարարեց, թե Թուրքիան Սիրիայի բարեկամների անվան ներքո իր մոտ հյուրընկալել է Սիրիայի թշնամիներին: