Ֆրանսիացի ծխողները որոշել են ստեղծել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության ասոցացիա, որը կմիավորի 12,5 միլիոն ծխողների: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Երիտասարդ ծխողները կմիավորվեն միությունում, որը կվերահսկի նրանց հասարակական առողջությունը, ֆինանսական և սոցիալական հետաքրքրությունները:
Ներկայում ծխախոտ արտադրողները ամենախոշոր հարկատուներն են, հարկերը հասնում են 80 տոկոսի: Նման արտադրանքի վաճառքից, ի տարբերություն մյուս երկրների, Ֆրանսիան ստանում է 2,7 միլիոն եվրո ավելի:
Ծխողները մշտապես ենթարկվում են խտրականության: Այգիներում, սրճարաններում և հասարակական այլ վայրերում ծխելու արգելքը թութունի սիրահարներին զրկում է սիրելի զբաղմունքից: Դիտարկվում է նաև մեքենայի ղեկին ծխելն արգելելու հարցը: Ծխողները մտավախություն ունեն, որ առաջիկայում իրենց կարող են արգելել ծխել նաև տանը:
Իրենց իրավունքների պաշպանության համար ծխողները զինվել են 21600 ստորագրությամբ, և դա այն դեպքում, երբ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 500 ստորագրություն: