Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ԱՄՆ Սենատի օտարերկրյա հատկացումների Հանձնաժողովը կողմ է ԼՂՀ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

Սենատի Օտարերկրյա Հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել 2013 Ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը և քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում ` ներառյալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ է տվել «նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին և հակամարտության հետ կապված կարիքների համար»: Ի հավելումն` հանձնաժողովը կոչ է արել «հասնել հակամարտության խաղաղ լուծմանը», իսկ օրինագիծը ֆինանսավորում կապահովի «փոխվստահության ստեղծման միջոցառումների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործողությունների համար, ինչը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղին»:
«Այն որ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը ներառում է Լեռնային Ղարաբաղը աջակցության տրամադրման իր նախագծում առաջ է տանում ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում և մտադրված է օգնություն տրամադրել այս հակամարտությունից տուժածներին», – ասել է սենատոր Մարկ Քիրքի մամլո խոսնակը:

Օրինագծին առնչվող աղբյուրներում նշված է, որ տնտեսական և ռազմական աջակցության առումով Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է նախագահի կողմից արված պահանջին, ըստ որի պետք է հատկացվի 27,33 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության համար, 2,5 միլիոն ԱՄՆ դոլար Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 միլիոն ԱՄՆ դոլար Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության համար: Վարչակազմը նաև կոչ արեց Հայաստանին հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար և 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության ծրագրի համար:

Օրինագիծը վերստին անգամ նշել է Ազատությանն աջակցող ակտի 907-րդ հոդվածի մարդասիրական և այլ օգնությանը վերաբերող վեց շտկումները: 907-րդ հոդվածը ուժի մեջ է մտել 1992 թ.-ին և պահանջում է Ադրբեջանի կառավարությանը «տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումների և ուժի այլ ագրեսիվ կիրառումների վերացման ուղղությամբ»:

Սենատոր Փաթրիկ Լիհին, ով Օտարերկրյա գործողությունների հատկացումների հանձնաժողովի նահանգային նախագահողն է, նշել է, որ չնայած ըստ «երկկուսակցական օրինագծի» ընդհանուր ֆինանսավորումը «2,6 միլիոն ԱՄՆ դոլարից քիչ է նախագահի նախնական խնդրանքից և 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2012 ֆինանսական տարվա մակարդակից», սակայն համենայն դեպս ՙառաջ է տանում երկու կուսակցությունների սենատորների կողմից նշված առաջնահերթությունները»:

Այս օրինագծի և ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ կապված հաջորդ քայլերը դեռևս հստակ պլանավորված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում