20th Century-ն թողարկել է Abraham Lincoln: Vampire Hunter ֆիլմի նոր թրեյլերը:
CinemaBlend.com-ը հաղորդում է, որ, բացի նոր թրեյլերի թողարկումից, 20th Century-ն նաև հայտնել է, որ հունիսին ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ ռազմածովայինների համար՝ արտասահմանում:
Ֆիլմը պատմում է այն մասին, որ ԱՄՆ-ի 16-րդ նախագահը ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն առաջնորդներից էր, այլ նաև՝ վամպիրների դեմ պայքարի զինվորներից: Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հունիսի 22-ին: