Ռեալիթի հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական ցանցում իր դժգոհությունն է հայտնել British Airways-ից։
Daily Mail-ը գրում է, որ մեղադրում է ավիաընկերությանն իր ճապրուկից անփոխարինելի իրեր հանելու համար: Դեպքը տեղի է ունեցել, երբ Քիմը Լոնդոնից ժամանելիս է եղել ԱՄՆ:
Քարդաշյանը, սակայն, չի հստակեցրել, թե որոնք են այդ անփոխարինելի իրերը: Ավիաընկերությունը հայտնել է, որ տեղյակ է մեղադրանքների մասին և այժմ փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: