Լեդի Գագայի համերգը պետք է տեղի ունենար Ջակարտայում, սակայն իսլամիստների պահանջների ներքո ոստիկանությունը հրաժարվեց թույլատրել համերգի անցկացումն Ինդոնեզիայում:
The Guardian-ը հաղորդում է, որ Գագային առաջարկել էին փոփոխություններ մտցնել իր շոուի մեջ, որը, սակայն, երգչուհին նույնպես հրաժարվել էր անել` չեղյալ հայտարարելով համերգը: Գագան բացատրել էր, որ ինքը դա անում է՝ անհանգստանալով իր և իր երկրպագուների անվտանգության համար:
Այժմ Լեդի Գագան օգտագործում է Twitter սոցիալական ցանցը, որպեսզի իր երկրպագուներին հայտնի, որ ցավում է համերգի չկայացման համար: Երգչուհին նաև արտահայտել է իր դժգոհությունը` ասելով, որ ատելության մեջ ոչ մի սուրբ բան լինել չի կարող: