Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես են ծախսվում հարկատուների մուծած հարկերը:
Daily Mail-ը գրում է, որ սմարթֆոնների միջոցով հասանելի անվճար հարկի հաշվիչն օգտագործելով՝ բրիտանացին կարող է հստակորեն իմանալ, թե ինչպես է ծախսվել իր մուծած հարկը` գրելով իր աշխատավարձի չափը:
Ծառայությունը թողարկվել է ավելի շուտ, քան հարկերի վեաբերյալ անհատական զեկույցների փաստաթղթային տարբերակները, որոնք հասանալի կլինեն 2014 և 2015 թվականներին: