TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Սիրիայի Հուլա քաղաքում գրանցված արյունալի իրադարձությունները, որոնց զոհ է գնացել ավելի քան 100 մարդ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է.
«Դա դաժան ակտ է, որն ուղղված է ժողովրդին պատժելուն՝ խտրականություն չդնելով երեխաների, կանանց, տարեցների միջև: Դա մարդկության դեմ ուղղված ուղղված հանցագործություն է, և ի ցույց է դնում Սիրիայի ղեկավարության դաժանությունը, անուժ լինելն ու ապօրինությունը:
Սիրիայի ղեկավարությունը չի կատարում Քոֆի Անանի պլանով ստանձնած պարտավորությունները: Միջազգային հանրությունը նույնպես պատասխանատվություն է կրում, որ Սիրիայի ժողովրդի դեմ կատարված հանցանքները չմնան անպատիժ»: