Ինչպես արդեն հաղորդել էինք, Ինդոնեզիայի իսլամիստները սպառնացել էին բռնությունների դիմել, եթե Լեդի Գագան, այնուամենայնիվ, որոշի համերգով հանդես գալ Ջակարտայում:
Associated Press-ի փոխանցմամբ` երգչուհու իրավաբան Մինոլա Սեբայանգը այսօր հաստատել է, որ հունիսի 3-ին Ինդոնեզիայում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել:
Մինոլայի խոսքով` երգչուհին չեղյալ է հայտարարել համերգը ` անհանգստանալով ոչ միայն իր, այլև այն մարդկանց անվտանգության համար, ովքեր պատրաստվում էին ներկա գտնվել համերգին:
240 միլիոն բնակչություն ունեցող Ինդոնեզիայում ակնկալվում էր անցկացնել Լեդի Գագայի ամենամեծ համերգը: