Աջակցություն հայ-թուրքական երկխոսությանը ծրագրի շրջանակում հայ և թուրք լրագրողներս երեկ Մալաթիայում էինք, այցելեցինք Մալաթիայի հայկական գերեզմանատուն, հայկական երկու կիսավեր եկեղեցիներ` Սուրբ երրորդություն և Վանք գյուղում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև բարձրացանք թուրքերի կողմից ազգային պարկ դարձած Նեմրութ լեռ:
Մալաթիայի հայերի միության (HAYDER) ներկայացուցիչ Սերդար Բոյաչին, որն ազգությամբ հայ է, փոխանցեց, որ այսօր Մալաթիայում 55-60 հայ է ապրում: Դրանք, ըստ նրա, այն մարդիկ են, որոնք անթաքույց խոսում են իրենց հայ լինել ում մասին, բայց կան նաև շատերը, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը: