Facebook սոցիալական ցանցը ծրագրում է գնել նորվեգական Opera ընկերությունը, որը համանուն բրաուզերի ստեղծողն է:
Գործարքից հետո սոցցանցը կստեղծի սեփական բարուզերը` մրցակցելով Google-ի Chrome, Mozilla-ի Firefox և Microsoft-ի Internet Explorer բրաուզերների հետ:
Վիճակագրության համաձայն` Opera-ն իր ժողովրդականությամբ ինտերնետ-բրաուզերների շարքում 5-րդն է, այլ կերպ ասած` նրան բաժին է ընկնում շուկայի 2 տոկոսը: Այն զիջում է Chrome-ին, Explorer-ին, Firefox-ին և Safari-ին: Opera բրաուզերից ամսական օգտվում է ավելի քան 270 միլիոն մարդ: Opera-ի բաժնետոմսերը ներկայացված են Օսլոյի ֆոնդային բորսայում: 2012-ի առաջին եռամսյակում ընկերությունը հայտարարել է 46,9 միլիոն դոլար եկամտի մասին:
Facebook-ն ու Opera-ն հնարավոր գործարքի մասին տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել: