Մեծ Բրիտանիայի թագուհու նմանակին Շանհայի փողոցներում շրժապատել են հազարավոր չինացի երկրպագուները՝ կարծելով, թե նա իրական թագուհին է:
Daily Mail-ը գրում է, որ նմանակն անակնկալի է բերել չինացիներին, երբ հայտնվել է Շանհայում` մասնակցելու Մեծ Բրիտանիայի թագուհու ադամանդե հոբելյանի տոնակատարությանը:
Պարզվում է, որ դերասանուհի Էլիզաբեթ Ռիչարդը, ով արտաքինով և հասակով շատ նման է թագուհուն, վաղուց մասնակցում է տարբեր միջոցառումների, հայտնվում գովազդներում, և հնարավոր չէ նկատել, որ նա իրական թագուհին չէ: