Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Էրզրումի տարածաշրջանային հետազոտման հիվանդանոցում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: Որպես թունավորման պատճառ է նշվում սնունդը:
Ճաշից հետո թունավորվել է 87 մարդ, որոնց թվում են հիվանդներն ու հիվանդանոցի սպասարկու անձնակազմը: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է լավ: