ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը պատրաստվում է քննադատել Ռոմնիի աշխատանքը որպես Մասաչուսեթսի նահանգապետ` պնդելով, որ նրա քաղաքականությունը վնասել է նահանգին:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի այս քայլը վկայում է այն մասին, որ Օբամայի նախընտրական շտաբը փոխում է իր մարտավարությունը: Նախկինում նրանք քննադատում էին Ռոմնիին որպես Bain Capital-ի գործադիր տնօրենի` համարելով, որ նա ավելի անհանգստացած է հարուստներով, քան միջին խավով:
Նման մոտեցումը արժանացել էր քննադատության, այդ իսկ պատճառով նախընտրական շտաբը փոխում է մարտավարությունը: