Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա մեծանում է, նշեց, որ այդ կանխատեսումներն իրական են: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին Վ. Զախարովը բնութագրեց որպես բազմափորձ և հմուտ դիվանագետի: Նա հիշատակեց, որ տիկին Յովանովիչն իր պրակտիկան անցկացրել է Մայդանում, Ղրղզստանում: Վլադիմիր Զախարովի դիտարկմամբ` Մարի Յովանովիչը չափազանց լուրջ է վերաբերվում հեղափոխություններին, լուրջ աշխատանք է իրականացնում, հանդիպումներ ունենում տարբեր շրջանակների հետ: Նա կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ն պետք է լուծարի Պոտսդամի համաձայնագիրը և վերաձևի աշխարհը: Ըստ Զախարովի` այն, ինչ այսօր կատարվում է աֆրիկյան երկրներում, շղթա է, որը շարունակություն է ունենալու: