Ժամը 13:30-ի դրությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքները:
Աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղ ցանող և 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:
Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին ակտիվորեն աջակցում է Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությունը` ամեն ինչ անելով խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու համար:
Երևանի քաղաքապետարան









































