Երևան-Իջևան երթուղային գծի ենթակարգավար Գագիկ Դավթյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ րոպեներ առաջ են բացել Արզնու հատվածը, քանի որ վաղ առավոտից գլխավոր հատվածը Արզնուց մինչև Չարենցավան փակ էր։
«Արդեն զանգել են, և ես հենց նոր մեքենա եմ ուղարկում, որ գնա։ Մինչև հիմա ճանապարհները փակ են եղել։ Նույնն էլ՝ Մարտունու հատվածում»,- նշեց ենթակարգավարը։
Մեր այն հարցին՝ ուղևորները սպասե՞լ են, թե՞ հետ են վերադարձել, նա պատասխանեց. «Ով կարևոր գործ չէր ունեցել, հետ է գնացել, իսկ ով կարևոր գործեր ունի, սպասում են։ Հիմա ես արդեն առաջին մեքենան ուղարկում եմ Իջևան »։








































