Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

«Վարձով տուն»` Դաշնակցությանը

2011 թվականի քաղաքական տարին զարմանալիորեն լուռ է սկսել Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հայաստանում բավական հետաքրքիր իրավիճակ է, սոցիալական վիճակը բավական սրվել է, քաղաքական թատերաբեմում էլ իրավիճակը բավական դինամիկ զարգացումների փուլում ` նոր «հեղափոխական» է ի հայտ գալիս, ի դեմս Տիգրան Կարապետյանի: Բայց Դաշնակցությունն իրար չի գալիս: Ի՞նչն է այդ հանդարտության պատճառը: Ինչի՞ն է պատրաստվում կամ ինչի՞ն է սպասում Դաշնակցությունը:

Ըստ երևույթի,ն վերջին երկու տարվա ընթացքում Դաշնակցությունն այնքան տարվեց հայ-թուրքական հարաբերություններում մասնագիտացած ընդդիմության գործով, որ ներքաղաքական կյանքից արդեն հետ է վարժվել և որևէ կերպ չի կարողանում իրեն այդ կյանքում պատկերացնել: Ինչ-որ տեղ դա, իհարկե, բնական և տրամաբանական վիճակ է, քանի որ եթե փորձենք իսկապես դիտարկել իրավիճակը, ապա տեսնում ենք, որ Դաշնակցությանը իսկապես տեղ չի մնում:

Բանն այն է, որ այդ կուսակցության այսպես ասած ազգայնականության երանգը լիուլի որդեգրել է Սերժ Սարգսյանն ու աջ ու ձախ պահանջներ է ներկայացնում և կոշտ հայտարարություններ անում թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին: Նրա բաց թողածը կամ կիսատ թողածը լրացվում է «Ժառանգության» գործունեությամբ: Իսկ դաշնակցականների սոցիալիստական երանգները մասամբ որդեգրել են Հայ ազգային կոնգրեսը, իսկ մասամբ էլ «Բարգավաճ Հայաստանը», որոնք տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության վերաբերյալ իրենց գնահատականներում հաճախ են սոցիալիստականության երանգներով խոսում և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու այդպիսի մոտեցումներ և քայլեր առաջարկում:

Դե իսկ դաշնակցականների հեղափոխականության առումով էլ նրանց «վերջին հացը» խլեց Տիգրան Կարապետիչը, ով հայտարարում է իշխանության դեմ ամենօրյա ակցիաներ իրականացնելու մտադրության մասին:

Ստացվում է, որ իսկապես` Դաշնակցությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ չի մնացել: Ու երևի թե բնական է, որ այդ կուսակցությունը քաղաքական տարին սկսել է գրեթե քնած վիճակում և հատուկենտ ասուլիսներից բացի` որևէ այլ նշանակալի դրսևորումներ Դաշնակցությունը ցույց չի տվել: Իսկ թե ինչպես կլուծի ներքաղաքական դաշտում «տարածքի» խնդիրը ՀՅԴ-ն, ցույց կտա ժամանակը:

Ամենայն հավանականությամբ իշխանությունը Դաշնակցությանը «վարձով տուն» կտա, որովհետև ՀՅԴ-ն այնուամենայնիվ ունի անհրաժեշտ պահերին իշխանություններին աջակցելու հարուստ փորձ, իսկ իշխանություններն այժմ այն վիճակում չեն, որ իրենց թույլ տան այդ փորձն անտեսելու շռայլություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում