Նիդերլանդների պաշտոնյաները երեքշաբթի հայտարարել են, որ Հայաստանում ձերբակալվել է մի երիտասարդ, որը համացանցով վիրուսներ է տարածել` այլ համակարգիչներից ստանալով բանկային հաշիվներ եւ այլ ինֆորմացիա: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Ազգային դատախազական ծառայության պահանջով 27-ամյա հայ երիտասարդը, որը կասկածվում է է Bredolab ցանցի կազմակերպիչը լինելու մեջ, ձերբակալվել է Երեւանի օդանավակայանում անցած գիշեր»,- ասվում է Նիդերլանդների դատախազության հայտարարության մեջ: Քննիչներն ասում են, որ քրեական այս ցանցի մասնակիցները աշխարհով մեկ համացանցի միջոցով վարակել են ավելի քան 30 մլն համակարգիչ, ինչը թույլ է տվել հանցագործներին ստանալ բանկային հաշիվների գաղտնաբառեր: Ցանցով ամեն ամիս վարակվել է 3 մլն համակարգիչ, իսկ համակարգչով հնարավոր է եղել ուղարկել օրական 3,6 մլրդ էլեկտրոնային նամակ:
«Քանի որ մենք Հայաստանի հետ չունենք էքստրադիցիայի պայմանագիր, մենք քննարկում ենք կասկածյալին պատասխանատվության ենթարկելու տարբերակները»:







































