Չինաստանում հայտնի Weibo միկրոբլոգների ցանցի սեփականատեր հանդիսացող Sina ընկերությունը հայտարարություն է տարածել գրաքննիչի աշխատատեղի մասին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
Twitter-ի չինական տարբերակում՝ Weibo-ում, երկուշաբթի հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Sina ընկերությունը թեկնածուներ է հավաքում տարածվող նյութերի մոնիտորինգով զբաղվելու համար: Նրանք պետք է հետևեն, որպեսզի տարածվող հաղորդագրությունները համապատասխանեն ինֆորմացիոն անվտանգության պահանջներին: Հայտարարությունում պահանջվող աշխատակցի պաշտոնը հստակ գրված չէ:
Դիմողները պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ մոնիտորինգի բնագավառում: Ընկերությունը մամուլի հրապարակումները թողել է առանց մեկնաբանության: Աշխատանքի հայտարարության հղումը միկրոբլոգների ցանցում անհասանելի է դարձել: