Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ժառանգություն». Ո՞վ է վճարելու ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «բարեգործության» համար

2010 թվականի դեկտեմբերի 9-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում էր ուղղել Կառավարությանը: Նամակում բարձրացված էր նաև այն հարցը, թե ով է վճարում «Հանրապետական՚ և «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների կողմից իրականացվող ՙբարեգործական՚ անվճար բժշկական օգնության համար նախատեսված արտագնա ծառայությունների բժշկական սպասարկման ծախսերը և բժիշկների աշխատավարձը: Ի պատասխան այդ հարցի` Առողջապահության նախարարն առաջարկել է հարցն ուղղել համապատասխան կուսակցությունների գրասենյակներին: Վերջապես ակնկալելով ստանալ վերոնշյալ հարցի պատասխանը` Անահիտ Բախշյանը նույնաբովանդակ նամակներ է ուղղել «Հանրապետական՚ և «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների նախագահներին, որն էլ ստորև ներկայացնում ենք ձեզ:

«ՀՀ «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդածի 2–րդ կետի համաձայն` օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական, որակում և գրանցում է լիազորված մարմինը, իսկ 4-րդ կետի համաձայն` բարեգործական ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը պետք է ներառի նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի նախահաշիվը, սահմանի ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները:

Հեռուստատեսային բոլոր լրատվամիջոցներով հաճախ գովազդում են «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից հանրապետության տարբեր մարզերում, Արցախում և Երևանում անվճար բուժօգնություն իրականացնելու փաստերը` դրանք ներկայացնելով որպես բարեգործություն:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետին ուղղած նամակում բարձրացված` «Ո՞վ է վճարում «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործական անվճար բժշկական օգնության համար» հարցին պատասխանել է Առողջապահության նախարար պարոն Քուշկյանը և առաջարկել հարցն ուղղել վերոհիշյալ կուսակցությունների գրասենյակներին:

Ընդունելով պարոն նախարարի խորհուրդը` պատգամավորը երկու կուսակցությունների նախագահներին է ուղղել հետևյալ հարցերը.

1. Արդյո՞ք կուսակցության կողմից «բարեգործական» հայտարարվող անվճար բուժօգնության ծրագիրն օրենքի պահանջած կերպով լիազոր մարմնի կողմից ստացել է այդ կարգավիճակի մասին փաստաթուղթ, որտեղ նկարագրվել են ծրագրի նպատակները, ֆինանսական համապատասխան մուտքերն ու ծախսերի նախահաշիվը: Արդյո՞ք կատարված ծախսերի մասին լիազոր մարմնին ներկայացվել են հաշվետվություններ: Ո՞վ է վճարել արտագնա բժշկական անվճար ծառայությունների, բժշկական սպասարկման ծախսերի համար, իրենց արտագնա գործունեության համար բժիշկները ստացե՞լ են արդյոք աշխատավարձ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից:

2. Որքանո՞վ են օրինական Ձեր կուսակցության կողմից իրականացվող «բարեգործական» կոչվող գործողությունները: Չե՞ք կարծում, որ այդ գործողությունները պարունակում են ընտրակաշառք բաժանելու տարրեր, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն օրինակ է և հակասում է ՀՀ օրենքներին:

3. Որքանո՞վ են կոռուպցիան հաղթահարելու մասին Ձեր ելույթներում հնչող մտքերը համատեղելի «Հանրապետական» և «Բարգավաճ Հաըաստան» կուսակցության կողմից իրականացվող «բարեգործական» գործունեության հետ:

4. Ձեր կարծիքով պետական իշխանություն կազմող կուսակցությունները արդյո՞ք ի պաշտոնե պարտավոր չեն հոգալ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության առողջապահական կարիքները, այլ ոչ միայն այն հատվածի, ով պատրաստակամ է օգտվել նույն այդ կուսակցությունների պետական գործառույթներից դուրս իրականացվող «բարեգործություններից» կամ «նվերներից»:

«Բարեգործությամբ» զբաղվող կոալիցիոն կուսակցությունների ուղիղ պարտականությունը և գործառույթն իրենց ձեռքում գտնվող պետական լծակներն իրապես կոռուպցիայի և տնտեսական «ստվերի» դեմ օգտագործելը պետք է լինի, այլ ոչ թե խոսքերը: Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների` ստվերը, անգամ կիսով չափ նվազեցնելու շնորհիվ հնարավոր կլինի բյուջեում մուտքագրել այնքան գումար, որը բավարարի սոցիալապես խոցելի խմբերի թոշակները և նպաստներն առնվազն կրկնապատկելուն, որպեսզի նրանք այլևս հույսը չդնեն որևէ մեկի ողորածությանը` այդ թվում իրենց առողջության հետ կապված կարիքները հոգալու համար:»:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում