Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Պակիստան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է այդ երկրի վարչապետ Յուսուֆ Ռզա Գիլանիի հետ, ինչից հետո տրվել է համատեղ մամուլի ասուլիս:
Դա տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո, որոնք առնչվում են անվտանգության ու պաշտպանության, առևտրի զարգացման, երկաթուղիների ու էներգետիկ, մշակութային ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը:
Էրդողանը հայտարարել է. «Մենք պլանավորել ենք ապագայի քայլերը: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք: Թուրքիան և Պակիստանը համերաշխության օրինակ են: 2010 թվականի ջրհեղեղների ժամանակ մենք օգնեցինք Պակիստանին, իսկ նախորդ տարվա Վանի երկրաշարժի ժամանակ նրանք օգնեցին մեզ:
Մենք նպատակադրվել ենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 2 միլիարդ դոլարի: Մենք ստորագրել ենք 9 համաձայնագիր: Դրանով իսկ Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված համաձայնագրերի թիվն անցավ 100-ից: Պետք է շարունակել փոխադարձ ներդրումները»:
Էրդողանը, մեկնաբանելով նաև այն, որ ՆԱՏՕ-ն 2014 թվականին դուրս է գալու Աֆղանստանից, հայտարարել է, որ Թուրքիան կդառնա Աֆղանստանից դուրս եկած ամենավերջին երկիրը: