Բրիտանացի դերասան Ռուպերտ Էվերետի ռեժիսորական դեբյուտը կդառնա Օսկար Ուայլդի կենսագրության էկրանավորումը, որը կանվանվի «Երջանիկ արքայազնը»: Այս մասին հաղորդում է variety.com-ը: Ֆիլմը կատակերգություն է ՝ ողբերգության երանգներով: Էվերետն անձամբ է գրել ֆիլմի սցենարը: Բացի այդ, նա մտադիր է ֆիլմում մարմնավորել Ուայլդին: Էվերետի հետ միասին «Երջանիկ արքայազնում» կնկարահանվեն Քոլին Ֆերտը, Էմիլի Ուաթսոնը, Թոմ Ուիլկինսոնը և Էդվարդ Ֆոքսը:
Ֆիլմի նկարահանումները կսկսեն 2013-ի ամռանը: Թե երբ այն կլինի վարձույթում՝ ժամկետ չի նշվում:
Նախկինում Ռուպերտ Էվերետը նկարահանվել է «Հայտարարված մահվան խրոնիկա», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Ամռան գիշերվա քունը», «Իդեալական ամուսինը», «Տեսուչ Գաջեթը», «Աստղափոշի», «Վայրի հնարքը» ֆիլմերում և «Վտանգավոր կապեր» մինի սերիալում:








































