Ռուսատանը պատրաստ է ստեղծել եռակողմ կոնսորցիում ուկրաինական գազատրանսպորտային համակարգի ղեկավարման համար՝ պայմանով, որ խողովակը հանձնվի իր սեփականությանը:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը, ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով նախագահի առաջին տեղակալ Վալերի Յազևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ստեղծել կոնսորցիում Ուկրաինայի և ԵՄ-ի մասնակցությամբ:
«Մենք արդեն հետաքրքրված ենք եռակողմ կոնսորցիումի ստեղծմամբ: Միայն երկու մասնակիցների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առկայությունը պոտենցիալ կոնֆլիկտ է կրում: Դատավոր է անհրաժեշտ»,- ասել է Յազևը:
Նա նաև նշել է, որ պետք է ստեղծել այնպիսի կոնսորցիում, որը ոչ միայն ղեկավարի ուկրաինական գազատրանսպորտային համակարգը, այլև լինի նրա սեփականատերը: «Պետք է այնպես անել, որ խողովակը կախված լինի ոչ թե Ուկրաինայից, այլ կոնսորցիումից»:
«Գազպրոմում» թերթի աղբյուրը հայտնել է, որ Յազևի մեկնաբանությունն արտացոլում է մենատիրության ներկա դիրքորոշումը: «Մեզ համար միանգամայն ձեռնտու է, եթե կոնսորցիումի երրորդ մասնակիցը լինի եվրոպական ընկերություն: Մենք կկարողանանք ընդհանուր լեզու գտնել կոնսորցիումի երրորդ անդամի հետ, եթե այն ղեկավարվի տնտեսական շահերով, և ոչ թե փորձի բարդություններ ստեղծել Ռուսաստանի համար»,- ասել է պարբերականի զրուցակիցը: