Ինչպես գրում էDaily Mail-ը, Վիսկոնսին նահանգի Սուպերիոր քաղաքում բնակվող մի ընտանիքի պատմությունը իմացել են ոչ միայն նրանց քաղաքում, այլև ողջ ԱՄՆ-ում ու աշխարհում: Անցորդների և հետևաբար նաև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի կնոջ աննախադեպ ակցիան:
Ամուսնալուծությունից հետո նա իր ամուսնուն պատկանող բոլոր իրերը՝ հագուստը, կոշիկները, սպորտային մեքենան և այլ իրեր լցրել է դուրս և տեղադրել «Free» ցուցանակը, որը ցույց է տալիս, որ ապրանքն անվճար է: Նա նախկին ամուսնու իրերից ազատվելու յուրօրինակ միջոց է գտել: Որպեսզի ողջ աշխարհն իմանա, թե ինչպիսին է եղել նրա ամուսինը, նա իրերի վրա գրել է «խաբեբա»: Հարևանները լրագրողներին պատմել են, որ զույգն ամուսնացած է եղել 1997 թվականից: Չի նշվում, նրանք երեխաներ ունե՞ն, թե ոչ: