2010 թվականի դեկտեմբեր և 2011 թվականի հունվար ամիսներին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սոցիոլոգների հայկական ասոցիացիայի իրականացրած հարցումներով պարզվել է, որ հայաստանյան քաղաքական դաշտում առաջատար կուսակցություններն են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԺԿ-ն:
Սոցիոլոգների հայկական ասոցացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը նշեց,որ առաջին երկու առաջատարների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերությունը փոքր է, սակայն առաջատարների և երկրորդ կարգի երեք կուսակցությունների միջև տարբերությունը բավականին մեծ է:
Պողոսյանը խուսափեց որոշակի տոկոսներ նշելուց՝ ասելով, թե դեռևս ժամանակը չէ, նաև պատճառաբանեց, որ այդ ցուցանիշները փոփոխման ենթակա են՝ կախված նրանից, թե կուսակցությունները ինչպիսի դաշինքներ կկազմեն, և թե արտաքին ինչպիսի գործոններ հանդես կգան:








































