Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան այսօր Իսրայելի իշխանություններից պարզաբանում է պահանջել՝ կապված իսրայելական մարտական ինքնաթիռի կողմից ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) օդային սահմանի խախտման հետ: Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները:
Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում այսօր հրապարակված տեղեկության համաձայն՝ մայիսի 14-ին իսրայելական ինքնաթիռը 8 րոպեում 5 անգամ խախտել է ՀԿԹՀ-ի օդային սահմանը: Ի պատասխան՝ Ինջիրլիքի ավիաբազայից նրան ընդառաջ են ելել F-16 կործանիչները և նրան դուրս մղել ՀԿԹՀ-ի տարածքից: