Ընթացիկ շաբաթը տնտեսական առումով նախ և առաջ առանձնացավ նրանով, որ հրապարակվեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու Վրաստանի 2010թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Դրանց համաձայն` Հայաստանը շարունակում է հետ մնալ իր հարևաններից. Հայաստանի ՀՆԱ աճը 2010թ. կազմել է 2.6%, Ադրբեջանինը` 5%, իսկ Վրաստանինը` 6%, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 12%, Վրաստանինը` 21%, Ադրբեջանինը` 34% և այլն:
Մակրոցուցանիշների առումով 2010թ. առանձնացավ նաև նրանով, որ առաջին անգամ վերջին 13 տարիների համար արձանագրվեց անվանական աշխատավարձի ավելի ցածր աճի տեմպ (6.7%), քան գնաճն է (9.4%), ինչը նշանակում է իրական աշխատավարձի և հետևաբար կենսամակարդակի անկում երկրում:
Շաբաթվա ընթացքում իրենց նախարարությունների գործունեության գերակայությունները լրագրողներին ներկայացրին ՀՀ ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Առաջինը վերաբերում էր հիմնականում նախարարության աշխատանքների էլեկտորնայնացմանը և նոր ծրագրային ապահովմանը, երկրորդը` հիմնանորոգվող և վերանորագվող ճանապարհներին:
Մ. Վարդանյանը դժգոհություն հայտնեց Հայփոստից` նշելով, որ դրա կառավարման մոդելը պետք է փոխվի:
Հայփոսի կողմից թոշակների վճարման գործընթացից հինգշաբթի օրը դժգոհեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`մատնանշելով հերթերն ու ցուցակների անճշտությունները: Նա, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանին, հայտարարեց, թե այս ամենը տարրական անկազմակերպվածության արդյունք է:
Իսկ նախարարը հիշեցրեց վարչապետին, որ նախկինում էլ են հունվար ամիսներին հերթեր գոյացել թոշակներ վճարելիս և հավաստիացրեց, որ ցուցակներում անճշտությունները, և մյուս բոլոր թերությունները շուտով կվերացվեն:
Շաբաթը աչքի ընկավ նաև կառավարության շենքի դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներով: Նախ 3 օր անընդմեջ բողոքի ակցիա իրականացրին Թուրքիայից և Չինաստանից ապրանքներ ներմուծող առևտրականները` կապված Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կողմից տրանսպորտային ծախսերի հանկարծակի թանկացման հետ:
Վարչապետը հանկարածակիի եկած հայտարարեց, թե չի իմացել այդ մասին, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նախ ասուլիսին հայտարարեց, թե Հարավկովկասյան երկաթուղիները իրենց հետ համաձայնեցրած է թանկացրել փոխադրման ծախսերը, սակայն հաջորդ օրը` վարչապետի հանձնարարականով ցուցարարների հետ հանդիպելիս, ասաց, թե իրենք քննություն են իրականացնում և հարցը շուտով վերջնական լուծում կստանա:
Հինգշաբթի օրը կառավարության շենքի առջև հավաքվեցին նաև Աշխանանքի և սոցիալական հարցերի թոշակների վճարման ծառայության` աշխատանքից ազատված աշխատակիցները` պահանջելով վճարել իրենց գոնե չօգտագործված արձակուրդայիններն ու վերջնահաշվարկով նախատեսված գումարները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ ազատված աշխատակիցներին պետության պարտքը (մոտ 74 մլն դրամ) առաջիկա օրերին կմարվի:
ԿԲ-ն այս շաբաթ էլ շարունակեց ուշադրության կենտրոնում մնալ` կապված արտարժույթի շուկայում իր կատարած ներերկումների մեծ ծավալի և դրամը արժևորելու համառույան հետ: Շաբաթվա սկզբին պարզ դարձավ, որ նոխորդող շաբաթ ԿԲ-ն մոտ 8.7 մլն դոլարի ներակումներ է կատարել, իսկ շաբաթվա ընթացքում դոլարի միջին փոխարժեքը մոտ 368 դրամից իջեցվեց մինչև մոտ 362 դրամ: Թե այս շաբաթ կոնկրետ որքան արտարժութային ներարկումներ է կատարել ԿԲ-ն, պարզ կլինի երկուշաթբի օրը:
Շաբաթը Հայաստանի տնտեսական պատմության մեջ կմնա նաև ալյուրի գների հերթական թանկացմամբ, որը սակայն ոչ բոլոր տեղերում էր, որ հանգեցրեց հացի գնի թանկացման: Նկատելի էր, որ ինչպես հացի, այպես էլ ալյուրի գները այս անգամ չթանկացան նույն պահին և բոլոր տեղերում` նույն չափով:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի








































