Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայրենիքը մեզ համար այս սերժուկ-սելջուկները չեն

Ասում է «Առաջին լրատվականի» զրուցակից, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:


– Հայոց բանակն արդեն 19 տարեկան է. այդ բանակն ունենալու համար շատ նվիրյալների արյուն է թափվել: Հայկական բանակը կազմավորվել է պատերազմական տարիներին, պատերազմ, որի ելքի հետ հայ ազգը մեծ հույսեր էր կապում: Պարոն Մալխասյան, վստահ եմ, որ մեծ երազանքներով եք գնացել պատերազմի դաշտ։ Ինչպիսի՞ Հայաստանի համար էիք պայքարում և արդյո՞ք այսօրվա Հայաստանը կապ ունի Ձեր երազած երկրի հետ:


– Այն ժամանակ մեզ ստիպողաբար չէին տանում բանակ, պատերազմի հիմնական ելքը վճռեցին կամավորները: Այն ժամանակ պայմանները շատ վատ էին` չկար սնունդ, չկար հագուստ, չկար զինամթերք, բայց շատերը կամավոր գնացել էին մարտի դաշտ հաղթանակի հավատով, որ մենք պիտի հաղթենք, մեր երկիրը պիտի շենանա, մեր ժողովուրդը պիտի ապրի ավելի բարեկեցիկ, ավելի ազատ: Պատերազմում մենք հաղթեցինք: Հաղթեցինք այն դեպքում, երբ ազերիները մեզանից թվաքանակով ավելի շատ էին և մեզանից ավելի լավ էին զինված: Հաղթեց մարտական ոգին, և ընդհանրապես, ցանկացած պատերազմում ոչ թե հաղթում է զենքի ուժը, այլ հաղթում է ոգին: Շատերը գնացին գիտակից մահվան` հասկանալով, որ ինքը պիտի նահատակվի, որպեսզի իր սերունդները լավ ապրեն և իր օրինակով ապրեն. այդ մարդիկ մահը գերադասում էին անազատ ապրելուց: Այո, հաղթեցինք ռազմաճակատում, իհարկե` հազարավոր զոհերի գնով, մտածելով, որ գալիք սերունդները պիտի դաստիարակվեն այդ մարդկանց օրինակի վրա: Բայց պատերազմից անցան տարիներ, և 2008թ. մարտին մենք սարսափելի մի բանի ականատես եղանք` ղարաբաղյան պատերազմի հերոսներին բանտարկեցին, իսկ նրանց, ովքեր որևէ վաստակ չեն ունեցել պատերազմի ժամանակ` կոչումներ տվեցին, գեներալներ հռչակեցին, սկսեցին փառաբանել` ձևավորելով կեղծ հերոսների կերպարներ: Քոչարյանասերժական ռեժիմը վերարտադրվել և գոյատևել կարողանալու համար որդեգրել է մի մոտեցում` ժողովրդին վարժեցնել կեղծիքին, այլանդակություններին, կոտրել ժողովրդի ոգին. դրա համար էլ իսկական հերոսներին բանտարկեցին: Հիմա էլ Սասուն Միքայելյանը` մեր պատերազմի ամենամեծ հերոսներից մեկը, այդքան վիրավորվել է, այդքան բեկորներ կան նրա մարմնի մեջ, բայց մինչև հիմա նրան տանջում են բանտերում: Բանտում է գտնվում նաև Սարգիս Հացպանյանը, ով ևս մեծ վաստակ ունի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Կեղծ հերոսներ ստեղծելով` այս իշխանությունները վրեժ են լուծում իսկական հերոսներից:


– Պարոն Մալխասյան, Դուք նշեցիք, որ Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ կար մարտական ոգի: Ձեր գնահատմամբ, այսօր կա՞ այդ ոգին:


– Ամբողջ աշխարհում ապացուցված և անհերքելի ճշմարտություն է այն, որ երբ բանակը կիրառում ես սեփական ժողովրդի դեմ, այդ բանակը հետագայում ի զորու չէ իր ժողովրդին պաշտպանելու արտաքին թշնամուց` անկախ նրանից, թե այդ բանակն ինչ թվաքանակ ունի և ինչպես է զինված: Բանակը ժողովրդի դեմ հանելով` կոտրել են թե՛ բանակի մարտական ոգին, թե՛ ժողովրդի վստահությունը բանակի հանդեպ: Չէ՞ որ բանակը նրա համար է, որ ապահովի ժողովրդի անվտանգությունը, բայց աբսուրդ է տեղի ունեցել` այդ ուժը հարձակվում է նրա վրա, ում որ կոչված է պաշտպանելու: Հենց այստեղից խզվեց կապը ժողովրդի և բանակի միջև: 2008թ. մարտի 1-ին ժողովուրդը վերջնականապես հասկացավ, որ կրակելու հրաման տվողները, բանակը ժողովրդի դեմ օգտագործողները, հրամանը կատարողները համարվում են ժողովրդի կատարյալ թշնամիները: Մարտի 1-ով մեր ազգային անվտանգությունը խաթարվեց, և դրանից հետո բանակում տեղի ունեցան խայտառակ դեպքեր: Այսօր բանակում թշնամական վերաբերմունք է ձևավորվել. զինվորն ավելի մեծ թշնամություն ունի սպաների, հրամանատարների հանդեպ, քան թե ազերիների: Բանն այն է, որ այդ հրամանատարները, չգիտեմ, թե ինչ դպրոցներից են դուրս գալիս, բայց պարզ է, որ ավարտում են բութ, անգրագետ, չհաստատված գնում և դառնում են մի քանի հարյուր զինվորի հրամանատար: Եվ նրա հիմնական նպատակն ու գործունեությունը հարստանալն է` զինվորներից փող են վերցնում, Ղարաբաղի հարակից տարածքներում հողատարածք են վերցնում և զինվորներին որպես ձրի աշխատուժ աշխատացնում այնտեղ: Պարզ է, որ զինվորն այսքանից հետո չի կարող վստահել, հավատալ իր հրամանատարին: Կաշառակերը, թալանչին, հարստահարողը չի կարող հայրենասեր լինել. դա համատեղելի բան է: Ուշ թե շուտ պիտի այս իշխանություններից ազատվենք, որովհետև մեր ազգային անվտանգությունն է այլևս վտանգի տակ. բանակն ի զորու չէ այսօր մեզ պաշտպանելու, մեծ մասը փախնողներ են, որովհետև չեն հավատում իրենց հրամանատարին: Մեր երկիրն այսօր չի զարգանում, քանզի ժողովուրդն առաջնորդին չի վստահում, չի սիրում, նույնն է նաև բանակը: Հանրապետական կոչվող այս սուտ նժդեհականները  Նժդեհից պատկերացում չունեն, քանզի Նժդեհն ասում էր. «Երբ վատն է առաջնորդը, վատթարագույնն են դառնում այն բոլորը, ովքեր դժբախտություն են ունեցել նրա առաջնորդությանը հանձնվելու»: Այսօր զինվորը լավ պատկերացնում է ամեն ինչ, նա չի ուզում ստրուկի ստրուկը լինել, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իր հրամանատարը ինչ-որ մի բանդիտի ստրուկն է: Նժդեհն ասում էր. «Այնքան սարսափելի չէ ստրուկ դառնալը, ավելի սարսափելի է ստրուկի ստրուկ դառնալը», հիմա զինվորին սարքում են ստրուկի ստրուկի ստրուկը, նման բանակը երբեք բանակ չի դառնա: Տեղին են Սևակի խոսքերը. «Չկա արդեն Տեր ու տիրություն, ծաղրանկար է եղածը արդեն»:


– Վերջին տարիներին հայկական բանակում կատարվող դեպքերի մասին ոչ ոք չէր խոսում, իշխանական քարոզչամեքենան անընդհատ պնդում է, թե մեր բանակում կատարվող դեպքերի մասին խոսելով` մենք ջուր ենք լցնում ադրբեջանական ջրաղացին: Տարիներ շարունակ մի մոտեցում է եղել բանակի նկատմամբ` բանակի մասին կամ լավը, կամ` ոչինչ: Պարոն Մալխասյան, Ձեր կարծիքով, ճի՞շտ է այդ մոտեցումը, և արդյո՞ք հենց դա չէ անպատժելիության մթնոլորտի խորացման պատճառը:


– Մեր երկիրը քայքայվում է այն պատճառով, որ այս իշխանությունները փորձում են կեղծել իրականությունը: Այս երկրում ամեն ինչ կեղծ է, բոլորը կեղծ կոչումներ ունեն, կեղծ պաշտոններ, այս կեղծ իշխանությունները ուզում են ժողովրդին էլ այդ կեղծիքին վարժեցնել և հաշիշի նման դոզավորված մեզ վարժեցնում են կեղծ արժեքներին, այլասերվածություններին: Հայտնի է, որ սխալն ասել ու բացահայտելը շատ ավելի օգտակար է, քան թե դրանք քողարկելը: Այս իշխանությունները չեն ուզում, որ իրենց սխալները բարձրաձայնեն, որովհետև գիտեն, որ այդ սխալներով իրենք բացահայտվում են, մերկանում են: Այս համակարգի սկզբունքն է` կռացիր, ստորացիր, դու էլ խաբիր, վարժվիր այլանդակությանը, որպեսզի ապրես: Քանի դեռ մենք այդ արատավոր երևույթները չենք բացահայտել, բանակը չենք մաքրել բութ և անգրագետ, մեր ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող թափթփուկներից, բանակը բանակ չի դառնա: Մենք ոչ միայն պիտի բացահայտենք և խոսենք այդ երևույթների մասին, այլ խորքային առումով պիտի վեր հանենք բոլոր սխալներն ու թերությունները և իրերը կոչենք իրենց անուններով:


– Պատերազմի վերսկսման հավանականության մասին այսօր խոսում են բոլորը. ոմանց կարծիքով` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ պատերազմ լինի, մեկ ուրիշների դիտարկմամբ` պատերազմը կախված չէ ոչ մեկի ցանկությունից: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է պատերազմի վերսկսման հավանականությունը: Արդյո՞ք մենք ունենք այնքան կարողություն, որպեսզի կարողանանք հաղթանակով դուրս գալ այդ պատերազմից, և արդյո՞ք կա այն ոգին, որը կար 90-ականներին:


– Ի դժբախտություն մեզ, մարտական ոգին այսօր ջախջախված է, բռնաբարված է այս քոչարյանասերժական ռեժիմի կողմից: Իհարկե, պատերազմի հավանականությունը միշտ էլ կա, և ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, նրանց միայն բանակի միջոցները մեր երկրի բյուջեից շատ անգամ ավելի են: Անկասկած, պատերազմի վտանգ կա, ես արդեն հոտը զգում եմ, և այս պարագայում մենք պետք է զգուշանանք նաև Ռուսաստանի վարած խաղերից: Ռուսաստանը մեր հետ շատ վտանգավոր խաղ է խաղում և վճռական պահին կարող է մեզ անպաշտպան թողնել, ինչպես եղել է միշտ, և բոլորս էլ գիտենք պատմությունից: Հիմա էլ այդ վտանգը կա, քանզի Ռուսաստանը մեծ շահ ունի թուրքական և ադրբեջանական աղբյուրներից և գլոբալ առումով մեզ կզոհաբերեն այդ շահին: Բայց ինչքան էլ մեզ հալածած լինեն, բանտարկած լինեն, մենք հայրենիքից չենք խռովում, հայրենիքը մեզ համար այս սերժուկ-սելջուկները չեն, հայրենիքը մեծ հասկացություն է: Եթե, Աստված մի արասցե, պատերազմը սկսվի, անկախ նրանից, թե քանի տարեկան ենք, պիտի գնանք, բայց ոչ այս ծախված, ժողովրդի կողմից վարկաբեկված, բանդիտական իշխանության կամակատար հրամանատարության տակ: Եթե հրամանատարները լինելու են նրանք, որոնք հետագայում մեր ռազմական հաջողությունները ոչ թե դիվանագիտորեն կամրագրեն, այլ առևտրի առարկա կդարձնեն, ապա պետք է սկզբից լուծվի հենց այդ խնդիրը, քանզի եթե առաջնորդին չեն վստահում` չեն հաղթում: Այսօր այս սերժուկներին չեն հավատում, այլ ատում են: Ավելին, մենք պարտադրաբար պատերազմ կտանենք նաև հայ ժողովրդին մինչև վերջ հարստահարած օլիգարխների տղաներին ու սափրագլուխ թիկնապահներին և կտեսնենք, թե այդ «փահլևանները», որ այստեղ անարգել կրակում էին և ճնշում հայ ժողովրդին, ինչպես իրենց կպահեն պատերազմի դաշտում:     


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում