«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին և դրանում Վրաստանի մասնակցության խնդրին.
«Չիկագոյի համաժողովը չի լինելու ընդլայնման համաժողով, սակայն մենք անկասկած արժանին կմատուցենք Վրաստանին և կընդգծենք այն առաջընթացը, որն այդ երկիրն ունեցել է վերջին տարիներին: Այդ կապակցությամբ արվելու է հատուկ հռչակագիր: Սակայն դա միակ միջոցը չէ Վրաստանին աջակցելու համար:
Վրաստանը Չիկագոյում մասնակցելու է երեք շատ կարևոր հանդիպման՝ ISAF-ում ներառված երկրների հանդիպմանը, ՆԱՏՕ-ին անդամակցելուն հավակնորդ երկրների հանդիպմանը և հիմնական գործընկերների հետ հանդիպմանը: Այնպես որ մենք անպայմանորեն կընդգծենք, թե ինչպիսի ներդրում ունի Վրաստանը ՆԱՏՕ-ում»: