Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան ցայժմ իր մոտ ապաստան գտած սիրիացի փախստականների վրա ծախսել է 150 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ հումանիտար հարցերով պատասխանատուի տեղակալ Վալերի Ամոսը:
Վերջինիս խոսքերով՝ թուրքական կողմն այդ գումարը ծախսել է սիրիացի փախստականների համար ճամբարներ հիմնելու ու նրանց կարիքները հոգալու վրա:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբներին նշվում էր, թե Սիրիայում ժողովրդական հուզումների սկսվելուց ի վեր Թուրքիայի սահմանը հատել են ավելի քան 40,000-ի սիրիացի փախստականներ: Այդ 40,807 փախստականներից 17,796-ը վերադարձել են հայրենիք, և ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվում են 23,011 սիրիացի փախստականներ: Նրանք տեղավորվել են Սիրիայի սահմանին մոտ ընկած 4 նահանգներում ստեղծված 9 վրանային և 1 տնակային քաղաքներում: