Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստվում է փոփոխել ժամային գոտին և վերացնել ամառային ու ձմեռային ժամերին անցում կատարելը:
Այս ամենն արվում է էներգոռեսուրսների տնտեսման համար: Այդ պլանի հեղինակը Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարարությունն է:
Ներկայումս Թուրքիան գործածում է GMT +2 ժամային գոտին, որը վերափոխվելու է GMT +3-ի: Արդյունքում, Թուրքիայի և Եվրոպայի երկրների միջև ժամային տարբերությունն աճելու է մեկ ժամով, իսկ Արևելքի երկրների հետ ժամային տարբերությունը նվազելու է մեկ ժամով։