TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Թուրքիայի հետ.
«Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է համաշխարհային պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Մենք որևէ խնդիր չունենք Թուրքիայի հետ: Մենք չենք ցանկանում լինել Թուրքիայի թշնամին: Թուրքիան մեր հարևանն է, և խոսքը մեր ընդհանուր շահերի մասին է:
Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 13-15 միլիարդ դոլար: Մենք մեր դռները բացել ենք թուրքական ընկերությունների առջև: Մենք չենք ցանկանում լինել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Սաուդյան Աարաբիայի, ո՛չ էլ որևէ երկրի թշնամին»:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան հրաժարվում է հանձնել Իրաքի փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմիին, որի համար Իրաքում կայացվել է ձերբակալման դատավճիռ, և որի նկատմամբ Ինտերպոլը հայտարարել է հետախուզում: