CNN Türk-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին.
«Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն անամոթաբար հարձակումներ է գործում ազգային ինքնության, ազգային օրերի կամ տոներ դեմ: Սակայն իրականում դա զինված հարձակում է թուրք ազգի գոյության դեմ: Վարչապետ Էրդողանը նախ խրախուսում է փետրվարի 28-ի իրադարձությունների վերաբերյալ իրավական գործընթացը, իսկ հետո հայտարարում է, որ հասարակությունը խեղդվում է դրանում:
Էրդողանն այլ երկրներից պահանջում է PKK-ի առաջնորդների հանձնում, սակայն միևնույն ժամանակ աջակցում է Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվողներին (նկատի է առնվում Իրաքի փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմին): Էրդողանը միջամտում է Սիրիայի ներքին գործերին, սակայն աչք է փակում ընդդիմության վրա կատարված սարսափելի հարձակումների վրա:
Էրդողանի նախագահական երազանքները նոր չեն: Էրդողանի մոտ այդ միտքն ավելի է ամրապնդվել Մերձավոր Արևելքի սուլթանների, էմիրների, թագավորների հետ հանդիպումից հետո: Դեռևս իշխանության առաջին տարում Էրդողանը հայտարարել է, որ իր երազանքը նախագահական կամ կիսանախագահական ղեկավարման մոդելն է»: