Հայաստանում գործազրկությունը առկա է բոլոր ոլորտներում, սակայն մասնագիտական աշխատանք գտնելը ավելի դժվար է, քանի որ կախված է մասնագիտական գիտելիքների և հմտությունների մակարդակից։ Իսկ սևագործ աշխատանքի պահանջարկը ավելի մեծ է, աշխատանք գտնելն էլ` ավելի հեշտ։ Դա նաև վկայում է երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի մասին։ Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշեց Եվրոպական ուսանողների ֆորում (AEGEE) միջազգային ուսանողական կազմակերպության երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանտու Գայանե Գրիգորյանը։