Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը` Փիթեր Սեմնեբին 2011-ին առաջին այցով ժամանել է Վրաստան: Новости-Грузия-ն տեղեկացնում է, որ Սեմնեբին Թբիլիսի ժամանել է Սուխումից, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների հետ:
Թբիլիսիում նա հայտարարել է, որ Սուխումի բանակցությունների ժամանակ արծարծվել են Եվրամիության դերը տարածաշրջանում և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը: Վրաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ: