Սկզբում համակարգիչները ղեկավարվում էին մկնիկի ու ստեղնաշարի միջոցով, այնուհետև սմարթֆոնները հնարավորություն տվեցին սարքն աշխատեցնելու համար ուղղակիորեն օգտագործել մեր մատները:
Այժմ, ինչպես հաղորդում է Daily mail-ը, մենք պատրաստ ենք մտնել «մտքերով ղեկավարվող աշխարհ»՝ գլխի համար նախատեսված հատուկ սարքերով, որոնք կարող են կարդալ մեր մտքերը և արժեն ընդամենը 399 դոլար:
IBM-ի ներկայացուցիչ Քևիին Բրաունը փորձում է կապ ստեղծել նոր տեխնոլոգիաների և տարբեր ծառայությունների միջև, որ իրենք կարող են առաջարկել հանրությանը:
The Emotive կոչվող սարքը, որը վաճառվում է 399 դոլարով, կարող է միանալ Windows-ի ցանկացած սարքի և աշխատել տարբեր հավելվածների և խաղերի հետ, ինչպիսին է Angry Birds-ը: Սարքի միջոցով մարդն իր մտքերն է օգտագործում տարբեր համակարգչային խաղերում հաղթելու համար: