ԱՄՆ ագգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլապերը հրաման է տվել ներքին հետաքննություն անցկացնել եմենյան «Ալ Քաիդայի» կողմից կազմակերպվելիք ահաբեկչությունը խափանած մի գործակալի մասին մամուլում տեղեկատվական արտահոսքի փաստի առնչությամբ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հրապարակության աղբյուրի համաձայն` հետաքննությունը պետք է պարզի` մասնակի՞ց են արդյոք ԿՀՎ-ի կամ հետախուզական այլ գերատեսչությունների աշխատակիցները լրագրողների ձեռքը գաղտնի տեղեկություններն ընկնելու փաստի առնչությամբ:
Հետաքննութւյուն կանցկացնվի 16 կառավարական ծառայություններում, որոնք զբաղվում են ԱՄՆ-ի հետաքննությամբ ու անվտանգության ապահովմամբ:
Նման ստուգումների անցկացումն առաջացավ այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները մայիսի 7-8-ը մանրամասն տեղեկություն հաղորդեցին ԱՄՆ ուղևորվելիք ինքնաթիռում ահաբեկչության կանխարգելման մասին: Մասնավորապես, պազրվել էր, որ մահապարտը համագործակցել է ամերիկյան ու սաուդյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչի շնորհիվ էլ հաջողվել է կանխել ահաբեկչությունը: