1in.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը: Նա մասնակցելու է վաղը կայանալիք սգո արարողություններին, որոնք նվիրված են լինելու 1999թ. հոկտեմբերի 27-ին Աժ նիստերի դահլիճում սպանված մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների` Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի հիշատակի արարողությանը: Պավել Գրաչովը մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, եւ նրա մահից հետո մի քանի անգամ այցելել է նրա գերեզմանին: