Ինչպես հաղորդում է RBC-ն, Christie’s աճուրդների տան վաճառքները 2010 թ., նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 51.5%-ով և կազմել 5 մլրդ դոլար: Այս մասին ասվում է աճուրդների տան ռուսական գրասենյակի հաղորդագրության մեջ: Մասնավոր վաճառքներից օգուտները կազմել են 572.4 մլն դոլար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 37.2%-ով:
Ընդհանուր առմամբ, այս աճուրդների տանը վաճառվել է 606 աշխատանք, որոնց գինը 1 մլն դոլարով ավելի է եղել: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ինտենետ վաճառքները կազմել են ընդհանուր վաճառքների մոտ 28%-ը, իսկ նոր հաճախորդների թիվն աճել է 22.7%-ով:
Տեղեկացնենք, որ Christie’s աճուրդների տունը զբաղեցնում է այս շուկայի 51%-ը: Այն գրասենյակներ ունի աշխարհի 32 երկրներում, իսկ վերջերս սկսել է զարգանալ հարավարևելյան և մերձավորարևելյան ուղղություններով: